Թերեզա Մեյը խնդրել է Եվրամիությանը բրեքսիթը հետաձգել մինչև հունիսի 30-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է Եվրամիությանը բրեքսիթը հետաձգել մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, տեղեկացրել է BBC-ն։
ԵՄ ղեկավարներին ուղղված նամակում Մեյն առաջարկել է երկարացնել դուրս գալու ժամկետը, որպեսզի այդ ընթացքում խորհրդարանը կարողանա համաձայնեցնել բրեքսիթի մասին համաձայնագիրը,եւ ելքը «անհաջող» չլինի։
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից ապրիլի 12-ին։ ԵՄ-ից ելքի պայմանները եւ հետագա հարաբերությունների կարգավորումը ցայժմ չեն հաստատվել բրիտանական խորհրդարանի կողմից։
Թերեզա Մեյը նաեւ ասել է, որ Բրիտանիան կջանա դուրս գալ ԵՄ-ից մինչեւ մայիսի 23-ը՝ Եվրախորհրդարանի ընտրությունների օրը։
Թերեզա Մեյը խնդրել է Եվրամիությանը բրեքսիթը հետաձգել մինչև հունիսի 30-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է Եվրամիությանը բրեքսիթը հետաձգել մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, տեղեկացրել է BBC-ն։
ԵՄ ղեկավարներին ուղղված նամակում Մեյն առաջարկել է երկարացնել դուրս գալու ժամկետը, որպեսզի այդ ընթացքում խորհրդարանը կարողանա համաձայնեցնել բրեքսիթի մասին համաձայնագիրը, եւ ելքը «անհաջող» չլինի։
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից ապրիլի 12-ին։ ԵՄ-ից ելքի պայմանները եւ հետագա հարաբերությունների կարգավորումը ցայժմ չեն հաստատվել բրիտանական խորհրդարանի կողմից։
Թերեզա Մեյը նաեւ ասել է, որ Բրիտանիան կջանա դուրս գալ ԵՄ-ից մինչեւ մայիսի 23-ը՝ Եվրախորհրդարանի ընտրությունների օրը։
Աղբյուրը՝ news.am