Գալուստ Սահակյանը մեկնաբանել է Բեգլարյանի և Դանիելյանի պաշտոնանկությունը
Մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը' ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ կուսակցությունում իրենք նման խնդիրներ չեն քննարկում, որովհետև լուծումները իշխանական կառույցներում են, իսկ իշխանական կառույցների ղեկավարները ՀՀԿ-ի լիդերներն են:
-Նման երևոյթները մեզ համար անընդունելի են: Իհարկե, որպես գործընկեր, որպես ընկեր' մեզ համար բավականին ցավալի է այս իրավիճակը, բայց, միևնույն ժամանակ, որպես պետական մտածողության տեր այրեր' կարծում եմ, որ պիտի այսուհետև ևս անհանդուրժողական լինել նման արարքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հրաժարականին, Գ. Սահակյանն ասել է, որ դա զուտ աշխատանաքային խնդիր է.
-Որպես կուսակցության ներկայացուցիչ կամ նաև որպես բանիմաց անձնավորություն' մեզ մոտ Գևորգ Դանիելյանը շատ դրական է գնահատվում, զուսպ անձնավորություն է, բավականին լուրջ, կարող գիտելիքների տեր անձնավարություն և ՀՀ բարեպաշտ քաղաքացի է:

7or.am