Լրահոս

10.02.2011 15:13


Դեսպան Հ. Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի կազմի մեջ ընդգրկված են ռումինական խորհրդարանի երկու պալատների հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող սենատորներ եւ պատգամավորներ: Բարեկամական խմբի նախագահն է պատգամավորՄիհայ Լուպուն (Mihai Lupu):

Դեսպանը ռումին խորհրդարանականներին ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները տարածաշրջանային եւ եվրոպական լայն համատեքստում, երկրի զարգացման ուղղությունները եւ հեռանկարները, ինչպես նաեւ տեղեկություններ տվեց հայ-ռումինակաn երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, օրակարգային հարցերի եւ նախատեսվող ծրագրերի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն հրավիրվեց խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա, ինչը կարող է, օրենսդրական ոլորտում խորհրդակցությունների եւ փորձի փոխանակմանը զուգահեռ, իր նպաստը բերել տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը: Որպես այդպիսիք նշվեցին ապակենտրոնացված մակարդակով կապերի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, կրթական եւ առողջապահական ոլորտները, տուրիզմը եւ տեղական արտադրության խրախուսումը:

Ռումին խորհրդարանականները պատրաստակամությամբ արձագանքեցին առաջարկներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքներ տանել տարվա ընթացքում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխշփումներ հաստատելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը