Աշխարհ

04.04.2019 20:26


ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիային ծանր ընտրության առջև է կանգնեցրել

ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիային ծանր ընտրության առջև է կանգնեցրել

Թուրքիան ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու և ՆԱՏՕ-ի կազմում մնալու միջև։ Այդ մասին ակնարկել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Twitter-ի էջում կատարած գրառմամբ, որում մասնավորապես նշված է.

«Թուրքիան ստիպված է ընտրություն կատարել. ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել մնալ ամենահաջող ռազմական դաշինքի գործընկերը, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը և անխոհեմ որոշումներ կայացնել»։

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը գրել է.

«ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի՝ արդյոք ցանկանո՞ւմ է մնալ որպես Թուրքիայի գործընկեր, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը և միավորել ուժերն ահաբեկիչների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրի թշնամիններն են»։

Ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիային խիստ կերպով զգուշացրել էր, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե Անկարան գնի այդ ռուսական հրթիռները:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը