Մարոկկոյի թագավորը գլխավորել է Աֆրիկայի ամենահարուստ միապետների վարկանիշը
Մարոկկոյի Մուհամմեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն Է:Business Insider South Africa հարավաֆրիկյան տնտեսական հրատարակության կազմած ցուցակի համաձայն՝ միապետների առաջին եռյակն ունի 89 մլրդ ռանդ (6,3 մլրդ դոլար) կարողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մուհաmմեդ 6-րդի կարողությունը Forbes-ի ցուցակում գնահատվում Է 81 մլրդ ռանդ (5,7 մլրդ դոլար):
Նրա հարստությունը հիմնված Է, նախեւառաջ, հաջող ներդրումների վրա: Թագավորը, մասնավորապես, վերահսկում Է մարոկկոյական Societe Nationale d’Investissement հոլդինգային ընկերությունը, որի ակտիվները գերազանցում են 141 մլրդ ռանդը (10 մլրդ դոլար):
Վարկանիշի երկրորդ դիրքում Ուգբո թագավորության՝ Նիգերիայի հյուսիս-արեւմուտքի Օնդոյի նահանգի քաղաքի ավանդական կառավարիչն Է՝ Ֆրեդրիկ Օբատերու Ակինռութանը: Նրա կարողությունը, ըստ գնահատումների, հասնում Է 4,2 մլրդ ռանդի (300 մլն դոլար): Նիգերիական միապետի բարեկեցության հիմքը կազմում են ներդրումները նավթարդյունահանման բնագավառում:
Եռյակը եզրափակում Է բացարձակ միապետ Մսվաթի 3-րդը: Նա կառավարում Է Էսվաթինիի թագավորությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս կոչվում Է Սվազիլենդի թագավորություն: Այս սուվերենի կարողությունը գնահատվում Է 2,8 մլրդ ռանդ (200 մլն դոլար) եւ հիմնված Է ներդրումներից ստացված եկամուտների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մարոկկոյի թագավորը գլխավորել է Աֆրիկայի ամենահարուստ միապետների վարկանիշը
Մարոկկոյի Մուհամմեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն Է: Business Insider South Africa հարավաֆրիկյան տնտեսական հրատարակության կազմած ցուցակի համաձայն՝ միապետների առաջին եռյակն ունի 89 մլրդ ռանդ (6,3 մլրդ դոլար) կարողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մուհաmմեդ 6-րդի կարողությունը Forbes-ի ցուցակում գնահատվում Է 81 մլրդ ռանդ (5,7 մլրդ դոլար):