Ուկրաինան արգելեց ամեն տեսակ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ
Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք Է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտնել Է ՈՒՆԻԱՆ-ը: Ընդ որում, 2015 թվականից երկրների միջեւ դադարեցված են բոլոր կանոնավոր չվերթները:
Որոշման նախագծով առաջարկվում Է պետությունների միջեւ դադարեցնել բոլոր չարթերային թռիչքները՝ բացառությամբ այն չվերթների, որոնք անհրաժեշտ են Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի առաքելությունների գործողություններն ապահովելու համար: Ճշտվում Է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ երկրի ՆԳ նախարարությունում վերլուծել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի եւ «Ընդդիմադիր հարթակ- Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի Մոսկվա ուղեւորությունը:
«Նա (Բոյկոն) օգտվել Է մեր օրենսդրության սողանցքից եւ Կիեւ-Մոսկվա ուղիղ չվերթով բանակցությունների գնացել ագրեսոր երկրի վարչապետի հետ»,- պարզաբանել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: Այդ կապակցությամբ, նրա խոսքով, Ուկրաինայի օդային տարածության օգտագործման նոր սահմանափակումները միտված են պետական անվտանգության պաշտպանությանը: