Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2011թ. նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության հիմնական գերկայությունները սահմանված են 2008թ. ապրիլի 30-ին ԱԺ հավանությանն արժանացած կառավարության ծրագրով և կառավարության կողմից հոկտեմբերի 30-ին ընդունված կայուն զարգացման ռազմավարական ծրագրով: 2011թ. Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն:
Կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011թ. հիմնականում նպատակաուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացմանը և արտահանման կողմնորոշման ընդլայնմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի իրական մշակմանը, տնտեսական աճ ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանը և այլն:
Նրա խոսքերով, 2011թ. բյուջեի նախագիծը պլանային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական գաղափարական ուղղությունները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռքբերված մակրոտնտեսական կայունության ապահովումը, այդ իսկ պատճառով շարունակելու է մակրոտնտեսական կայունույթնաը և տնտեռսական աճի աճող տեմպերի փաստով վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ենթադրում է դիֆիցիտի աստիճանական նվազում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում, տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ' լողացող փոխարժեքի ռեժիմով:
Մասնավորապես գնաճը 12 ամսվա կտրվածքով կանխատեսվում է 4%-ի շրջանակներում, 1,5%-ոց միջանցքով: Իսկ 2011թ. պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4%-ը: Դեֆիցիտը հիմնականում կֆինանասավորվի փոխառու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում 86,8%-ը բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011թ. վերջին նախատեսվում է 4մլրդ 305մլն դոլարի չափով արտաքին պարտք, ինչը բնութագրվում է որպես նվազ կամ միջին կարգի բեռ և սպասարկման վտանգներ չի պարունակում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կշարունակվի նաև պետության ֆինանսական կարողությունների ամրապնդման գործընթացը: Կառավարության ծրագրերի համաձայն պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, որի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը պետք է ավելանա առանց դրույքաչափերի ավելացման: Ուստի, 2011թ. ապահովվելու է բյուջետային եկամուտների հավաքագրման աճ ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ: 2011թ. բյուջետային ռեսուրսների փաթեթը կհամալրվի հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների աճի:
-Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների սոցիալական վճարների և տորքերի հաշվին մենք ծրագրավորել էինք որ կկազմի 675մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ: Այսինքն շուրջ 100մլրդ-ով ավելանալու է 2011թ. բյուջեի եկամուտները,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2011թ. պետք է բարելավվի ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման:
Պետբյուջեի ծախսային քաղաքականությունը շարունեկելու է կառուցվել ելնելով հիմնականում նպատակային ծրագրերից, որոնք հաստատվել են: Հիմնական շեշտադրումը լինելու է տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա, տնտեսության ենթաքկառուցվածքների զարգացման, երկրի անվտանգության և պետական կառավարման մակարդակի բարձրացման, ՏԻՄ ֆինանսական բազայի ամրապնդման, երկրի որպես բարեխիղճ և հուսալի վարկառուի վարկանիշի պահպանման վրա: Դրա շրջանակներում շարունակվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը' այն 2010թ. համեմատ նախատեսվում է ավելացնել 8,3%-ով:
2011թ. բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող 86,6%-ը կազմում են հետևյալ ոլորտները. սոցիալական բնագավառ' կրթություն, առողջապահություն, սոցապահովություն - 44,4%, պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգության ապահովում- 18,8%, տնտեսության ճյուղեր - 15,6%, համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ - 3,3%, պետական պարտքի սպասարկում - 4,5%:
Կառավարության աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական արդարության, հասարակության բևեռացման վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթության մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով 2011թ. ՀՆԱ-ի հետ համեմատած 11,8% չափով ներդրումներ կիրականացվեն: Մասնավորապես կրթության ոլորտում ծախսերը կկազմեն ՀՆԱ 2,9%-ը, սոցիալական պաշտպանվածության ոլորտում' 7,23%, առողջապահության ոլորտում' 1,7%: Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 442մլրդ դրամ, 43մլրդ դրամով ավել քան 2010թ.։
ԱԺ-ն քննարկել է 2011թ. պետական բյուջեի նախագիծը

7or.am