Լրահոս

17.11.2010 16:04


Փոխնախարար Քարամյանը զգուշացնում է կոռումպացված համալսարանականներին

Փոխնախարար Քարամյանը զգուշացնում է կոռումպացված համալսարանականներին

Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Երևանի պետական համալսարանի ուսանողները դժգոհում են բուֆետի, պատճենահանման և սուրճի սարքերի բարձր գներից, իսկ ԵՊՀ այդ բիզինեսները պատկանում են Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանին:

-Հիշյալ ցածր որակի հրապարակումներն ինձ մոտ ժպիտ են առաջացնում։ Ես չունեմ բիզնես, բայց նաև ապահովված մարդ եմ։ Գիտե՞ք ինչու՝ որովհետև իմ գիտակցականը շատ բարձր է։ Եղա՞վ,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ա. Քարամյանը՝ նշելով, թե նման լուրերը տարածում են համալսարանական կոռումպացված համապատասխան չինովնիկները.

-Մարդիկ, ովքեր վախենում են, որովհետև երբ որ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը հրապարակային ելույթի ժամանակ ասում է՝ կեցցե՛ այն համալսարանը, որ վա՛ղն է գալու, մարդիկ վախենում են այդ գաղափարից՝ որ վաղվա համալսարնն այդպիսին չի կարող լինել, իսկ վաղվա համալասարանում իրենք տե՛ղ չեն ունենալու։

-Իսկ վաղվա համալսարանում Դուք լինելո՞ւ եք,-Ա. Քարամյանին հարցրել է «7օր»-ի թղթակիցը։

-Լինելու են բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ ասել է կոռուպցիա մատաղ սերնդի հետ աշխատանքի ժամանակ։ Սա ամենավտանգավոր երևույթն է մեր հասարակության մեջ։ Երիտասարդ մարդիկ, որ այսօր նոր կյանք են մտնում, բոլոր կոռուպցիոն ռիսկերով անցնում են, և մենք իրենց շպրտում ենք կյանք՝ արդեն կոռումպացված, արդեն կոռուպցիայի մասնակից,-պատասխանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը