Աշխարհ

03.04.2019 18:47


Տաջիկ դերասանուհուն տուգանել են տարեդարձին ընկերուհիներին հրավիրելու պատճառով

Տաջիկ դերասանուհուն տուգանել են տարեդարձին ընկերուհիներին հրավիրելու պատճառով

Դուշանբեում դատարանը տուգանել է էստրադային դերասանուհի Ֆիրուզա Հաֆիզովային այն բանի համար, որ նա իր ծննդյան տարեդարձին հրավիրել էր ընկերուհիներին ու ծանոթներին, տեղեկացնում է Վեստի. Ru-ն։

Կինը մեղավոր է ճանաչվել «Տաջիկստանի Հանրապետությունում ավանդույթների, հանդիսությունների եւ ծեսերի կարգավորման մասին» օրենքը խախտելու մեջ, որի համաձայն՝ ծննդյան օրը կարող է նշվել միայն ընտանեկան միջավայրում. Ինտերֆաքսին ասել են հանրապետության Գլխավոր դատախազությունում։

Հիմա դերասանուհին պետք է պետությանը վճարի 5 հազար սոմոն (ավելի քան 500 դոլար)։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը