Աշխարհ

03.04.2019 13:05


Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան կոչ է արել գնդակահարել Գուայդոյին «հայրենիքի դավաճանության» համար

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան կոչ է արել գնդակահարել Գուայդոյին «հայրենիքի դավաճանության» համար

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) պատգամավոր Խուան Գուայդոն արժանի է ամենադաժան պատժի իր գործողությունների համար։ Երեքշաբթի երեկոյան այսպիսի կարծիք է հայտնել Սահմանադրական ասամբլեայի անդամ Մարիա Լեոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպե՞ս են վարվում հայրենիքի դավաճանների հետ»,- հարցրել է Լեոնը ՍԱ նիստի մասնակիցներին՝ նշելով, որ իր համար պարզապես քիչ է նրան խորհրդարանական իմունիտետից զրկելը։

«Գնդակահարել, գնդակահարել»,- հնչել է դահլիճում։ Լեոնի կարծիքով նրանք, ովքեր դավաճանում են հայրենիքին, արժանի չեն վենեսուելացի կոչվելուն։

Հիմնադիր մարմինը, որտեղ ոչ մի ընդդիմադիր ներկայացուցիչ չկա, երեքշաբթի թույլատրել է շարունակել Գուայդոյի քրեական հետապնդումը նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին Գերագույն դատարանի միջնորդությունն ստանալուց հետո։ ՍԱ-ն ստեղծվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ, 2017 թվականի հուլիսին՝ առանց նախնական հանրաքվեի անցկացման։ Տարածաշրջանի երկրների մեծ մասը չի ճանաչում այդ մարմինը եւ այն որոշումները, որոնք այն ընդունում է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը