Լրահոս

03.04.2019 12:10


Դասադուլ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում. տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դասադուլ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում. տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում դասադուլ է։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։

Աշակերտներն առաջին դասաժամից հետո դասադուլ են հայտարարել ու հավաքված դպրոցի բակում` պահանջում են տնօրենի հրաժարականի դիմումի չեղարկում: Աստղիկ Ավետիսյանը այսօր դպրոց չի ներկայացել ու հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։ Մանկավարժները նշում են, որ տնօրենի ու մի քանի ուսուցչի միջև հակասություններ կան, ու հրաժարականի հավանական պատճառներից մեկը նաև դպրոցում լարված մթնոլորտն է։

Այս պահին մանկավարժների հետ հանդիպման են եկել մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները։

Այս խորագրի վերջին նյութերը