Աշխարհ

03.04.2019 11:45


Սահակաշվիլին Զելենսկու հաղթանակի դեպքում կվերադառնա Ուկրաինա, բայց որևիցե պաշտոն չի զբաղեցնի

Սահակաշվիլին Զելենսկու հաղթանակի դեպքում կվերադառնա Ուկրաինա, բայց որևիցե պաշտոն չի զբաղեցնի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ Է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում Է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փաստորեն, Ուկրաինայում հեղափոխություն տեղի ունեցավ: Առանց որեւիցե կասկածի, երկրորդ փուլում կհաղթի Վլադիմիր Զելենսկին»,- հայտարարել Է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա հայտնել Է, որ ընտրություններում Զելենսկու հաղթանակի դեպքում մտադիր Է վերադառնալ Ուկրաինա:

«Ես պաշտում են Ուկրաինան, անպայման կվերադառնամ եւ կվերականգնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը»,- ասել Է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր չԷ որեւիցե պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում, նույնիսկ վարչապետի պաշտոնը, եթե իրեն դա առաջարկեն, բայց պատրաստ Է «լուրջ օգնություն» ցույց տալ:

«Իմ հետագա պլանները կապված են Վրաստանի հետ»,- հայտարարել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Այս խորագրի վերջին նյութերը