Լրահոս

10.02.2011 15:12


Վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դ. Գասպարյանի գործով դատական նիստը շարունակվում է

2011 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում կշարունակվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի քննությունը:

Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ' «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Պատահարը տեղի է ունեցել դպրոցում' քննության ժամանակ, և տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:

Այս խորագրի վերջին նյութերը