Աշխարհ

03.04.2019 10:30


Ալժիրի նախագահը հրաժարական է տվել

Ալժիրի նախագահը հրաժարական է տվել

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական է տվել իր 20-ամյա իշխանության դեմ վերջին վեց շաբաթներին տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին:

Բողոքի ցույցերը սկսվել են, երբ վատառողջ և հաշմանդամի սայլակին գամված 82-ամյա Բուտեֆլիկան հայտարարել է, թե ցանկանում է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահության թեկնածու:

Պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Բուտեֆլիկան Սահմանադրական խորհրդին տեղեկացրել է, որ հրաժարական է ներկայացնում, և այն ուժի մեջ է մտել ապրիլի 2-ին:

Ալժիրի օրենքների համաձայն, նախագահի հրաժարականի դեպքում նրա լիազորությունները երեք ամսով ստանձնում է խորհրդարանի վերին պալատի խոսնակը, և երեք ամիս անց տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը