Լրահոս

03.04.2019 10:25


Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը

Ապրիլի 3-ին՝ ժամը 05:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը (Դ.Ա., ծնված 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. Դ.Ա.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը