Հայտարարվել են աշխարհի լավագույն տուրիստական զբոսուղիները
Լավագույն տուրիստական զբոսուղիների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել Է ավելի քան 450 կիլոմետր երկարությամբ Փենինյան ճանապարհը Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:
Վարկանիշի երկրորդ տեղում Է Սուրբ Հակոբի ճանապարհը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության հուշարձանների թվում Է եւ Հյուսիսային Իսպանիայով ձգվում Է դեպի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք, որտեղ, ինչպես համարվում Է, թաղված Է Սուրբ Հակոբը: Երրորդ տեղում Է Ապալաչյան արահետն ԱՄՆ-ում, որը համարվում Է ամենաերկարներից մեկն աշխարհում (շուրջ երեք հազար հինգ հարյուր կիլոմետր):
Հնգյակը եզրափակում են Բասյոյի ուղին Ճապոնիայում եւ մեկօրյա երթուղին Արգենտինայում՝ Բարիլոնչե առողջարանային քաղաքի մոտ: Նաեւ վարկանիշ են մտել Թուբքալ լեռան երթուղին Մարոկկոյում, զբոսանքները Չինական մեծ պարսպով, Հոնկոնգի «Վիշապի մեջքով», Իռլանդիայի Դինգլ Վեյով եւ այլ երթուղիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: