Աշխարհ

02.04.2019 14:59


Տիմոշենկոն կեղծված է համարում ընտրություններն Ուկրաինայում, բայց չի վիճարկելու դրանց արդյունքները

Տիմոշենկոն կեղծված է համարում ընտրություններն Ուկրաինայում, բայց չի վիճարկելու դրանց արդյունքները

Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ կեղծված Է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարող եմ միանգամից ասել, որ մենք դատարան չենք գնում,-հայտարարել Է նա:- Դրա պատճառը պարզ Է, ընտրությունների անցկացման ընթացքում մենք քանիցս գնացել ենք դատարան, բայց դատական համակարգի բարեփոխումից հետո նախագահն այն սեփականաշնորհել Է, եւ այն նույնքան կեղծ Է աշխատում, որքան եւ նախագահի ընտրությունները: Այն իրական արդարադատ որոշումներ չի կայացնի»:

«Մենք հույս չենք դնի մի բանի վրա, որը չկա,-ասել Է Տիմոշենկոն:- Ուկրաինայում դատական համակարգ չկա, ուստի այնտեղ ընտրությունները բողոքարկելն անհնարին Է»:

Տիմոշենկոն հավելել Է, որ երկրորդ փուլում չի պաշտպանում ո՛չ Զելենսկուն, ո՛չ Պորոշենկոյին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը