Աշխարհ

02.04.2019 20:22


Հրապարակվել է ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը (լուսանկարներ)

Հրապարակվել է ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը (լուսանկարներ)

Foreo շվեդական վելնես-մակնիշը առցանց հարցում Է անցկացրել եւ կազմել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:

Կանանց շրջանում վարկանիշը գլխավորել Է բրիտանացի 73-ամյա դերասանուհի եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:

helen-mirren-zoom-45cee1b9-9079-4714-aa90-f9f0c6ebff84

Երկրորդ տեղում հայտնվել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին (92 տարեկան), որը նախընտրել Է չօգտվել երիտասարդացնող զանազան միջոցներից:

1200px-Queen_Elizabeth_II_of_New_Zealand (1)

Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Մադոննան Է (60 տարեկան), որը, ընդհակառակը, կանոնավոր կերպով դիմում Է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:

madonna-headshot (1)

Չորրորդը դարձել Է ամերիկուհի քանթրի-կատարող եւ կինոդերասանուհի Դոլի Փարթոնը, որի 73-ամյակը լրացել Է հունվարին, իսկ հինգերորդը՝ 72-ամյա երգչուհի Շերը:

Short-hairstyles-for-thin-straight-hair-10

Arm.-6-June-Sher (1)

Տասնյակում նաեւ տեղ են գտել Ջուդի Դենչը (84 տարեկան), Թինա Թյոռները (79 տարեկան), Քիմ Բեյսինգերը (65 տարեկան), Շերոն Սթոունը (61 տարեկան) եւ Սյուզի Սարանդոնը (72 տարեկան): Ամենագեղեցիկ ծերացած տղամարդ Է ճանաչվել «Ոսկե գլոբուսի» 69-ամյա դափնեկիր ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը:

Նրա հետ միասին առաջատարների հնգյակում հայտնվել են դերասաններ Լիամ Նիսոնը (66 տարեկան), Փիրս Բրոսնանը (65 տարեկան), Առնոլդ Շվարցենեգերը (71 տարեկան) եւ Հարիսոն Ֆորդը (76 տարեկան): Նրանց հաջորդում են Քեւին Բեյքոնը (60 տարեկան), Պոլ Մաքքարթնին (76 տարեկան), Ռոբերտ դե Նիրոն (75 տարեկան), Հերի Օլդմենը (61 տարեկան) եւ Միք Ջագերը (75 տարեկան):

Այս խորագրի վերջին նյութերը