Աշխարհ

02.04.2019 12:26


Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun

Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun

Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել Է Եվրամիության հետ, կարող Է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun թերթը:

Ապրիլի 1-ին բրիտանական խորհրդարանի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի բոլոր չորս այլընտրանքները, որոնք ընտրվել Էին Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուի կողմից:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նախարարների կաբինետն ավելի ու ավելի Է հակվում համաձայնելու իշխող Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Քենեթ Քլարկի՝ մերժված առաջարկին եւ «դժկամությամբ, բայց կհամաձայնի» այդ այլընտրանքին այն դեպքում, եթե խորհրդարանը չորրորդ անգամ հավանություն չտա Մեյի համաձայնագրի նախագծին: Այդ նախաձեռնությունը կառավարությունից պահանջում Էր ԵՄ-ի հետ ապագա ցանկացած համաձայնագրում կետ ներառել «ԵՄ-ի հետ մշտական ու համապարփակ մաքսային միության մասին, որը կտարածվի ամբողջ Մեծ Բրիտանիայի վրա»: Իր հերթին The Times հրատարակության քաղաքական մեկնաբանը նշում Է, որ թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը ապրիլի 2-ին կդիմի Մեյի կաբինետին՝ «խնդրելով քննարկել Brexit-ի հարցի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորությունն այն բանի կապակցությամբ, որ ո՛չ պահպանողականները, ո՛չ երկիրն ինքը չեն կարող թույլ տալ ընտրությունների անցկացում:

Համոնդի կարծիքով բրիտանական կառավարությունը կարող Է «կա՛մ առաջարկել Brexit-ի շուրջ գործարքի փոխզիջումային տարբերակ, կա՛մ համաձայնել ԵՄ-ից դուրս գալու շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը