Աշխարհ

02.04.2019 11:21


Ջոզեֆ Բայդենին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրել անպարկեշտության մեջ

Ջոզեֆ Բայդենին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրել անպարկեշտության մեջ

Եվս մեկ կին Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hartford Courant թերթը:

Էմի Լապոսը պնդում Է, որ 2009 թվականին միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ Բայդենը բռնել Է իր գլուխը մոտեցրել իրեն եւ հարկադրել քթերն իրար քսել: Նա միջադեպը չի դիտում որպես սեռական ոտնձգություն:

«Դա սեքսիզմ Է կամ միզոգոնիա»,- ասել Է տուժողը:

Նա ճշտել Է, որ երբեք չի գանգատվել Բայդենի այդ պահվածքից, «որովհետեւ նա փոխնախագահ Էր, իսկ ինքը՝ ոչ ոք»:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նեւադայի նահանգի Ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել Է սեռական ոտնձգությունների մեջ: Նրա պնդմամբ՝ քաղաքական գործիչը հոտոտել Է իր մազերը եւ համբուրել ծոծրակը:

Այս խորագրի վերջին նյութերը