Լրահոս

01.04.2019 15:24


Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 13:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Մ.Հ.-ի (ծնված 1950թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը