Աշխարհ

01.04.2019 15:15


Ստամբուլում հաղթել է ընդդիմադիր կուսակցության թեկնածուն

Ստամբուլում հաղթել է ընդդիմադիր կուսակցության թեկնածուն

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը (ԲԸՀ-YSK) մասամբ ամփոփել է մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

YSK-ի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Ստամբուլում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն:

Գյուվենի փոխանցմամբ` բողոքարկման ժամկետը սկսվել է և կտևի մինչև ապրիլի 2-ի 15:00-ն:

YSK-ի նախագահի խոսքով` դեռևս 84 քվեատուփի քվեաթերթիկների տվյալները բողոքարկումների պատճառով դեռ չեն տեղադրվել համակարգում:

Գյուվենը հասատել է Էքրեմ Իմամօղլուի հրապարակած տվյալները և նշել, որ նա առաջ է իր մրցակից Բինալի Յըլդըրըմից:

Ըստ հրապարակված տվյալների` Իմամօղլուն իր մրցակցից առաջ է շուրջ 28 հազար ձայնով:

Հիշենցնենք, որ դեռևս մարտի 31-ի երեկոյան հրապարակված արդյունքներով՝ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը 0.06%-ով հաղթում էր Իմամօղլուին: Սակայն ապրիլի 1-ի վաղ առավոտվա տվյալներով` Իմամօղլուի ձայները արդեն կազմում են 48.80 %, իսկ Յըլդըրըմինը` 48.48 %:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը