Աշխարհ

01.04.2019 17:20


Առաջին անգամ Ստամբուլի համայնքներից մեկը կին ղեկավար կունենա

Առաջին անգամ Ստամբուլի համայնքներից մեկը կին ղեկավար կունենա

Մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում Ստամբուլի Սանջաքթեփե համայնքը կին ղեկավար ունի։ Սա առաջին դեպքն է, երբ Ստամբուլի շրջանի համայնքապետ է դառնում գլխաշոր կրող կին:

Քվեարկությունների արդյունքում նա հավաքել է 49.92 տոկոս ձայն։ ԱԶԿ-ի ներկայացուցչի հիմնական մրցակիցը ընդդիմադիր քեմալան «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Օզգեն Բաման էր, որ քվեարկության արդյունքում հավաքել է 47.05 տոկոս ձայն։

Նույն պաշտոնի համար պայքարում էր նաև Թուրքիայի արմատական ուղղվածության «Երջանկություն» կուսակցության անդամ Աբդուրքադիր Չելեբին, սակայն վերջինս հավաքել է ընդամենը 173 տոկոս ձայն։

Նշենք, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը