Աշխարհ

01.04.2019 19:40


Վրաստանում պոլիէթիլենային տոպրակներն ապրիլի 1-ից արգելված են

Վրաստանում պոլիէթիլենային տոպրակներն ապրիլի 1-ից արգելված են

Ապրիլի 1-ից արգելված Է պոլիԷթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանում սահմանափակումները մտցնում են փուլ առ փուլ: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից արգելեցին բարակ պոլիԷթիլենային տոպրակները, ինչպես նաեւ բոլոր պլաստիկե տոպրակների ներմուծումը: Նախարարության տվյալներով՝ փոփոխությունները մտցվել են «պլաստիկի եւ կենսադեգրադացվող տոպրակների կարգավորումների կանոնների» մասին տեխնիկական կանոնակարգում: Կանոնների խախտման դեպքում սուբյեկտները կտուգանվեն 500 լարիով (շուրջ 200 դոլարով), իսկ նրանց ապրանքները կբռնագրավվեն: Կրկնական խախտումը նախատեսում Է 1000 լարիի (ավելի քան 380 դոլարի) տուգանք, հաղորդել Է Sputnik-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդիր ժողովը հավանություն Է տվել միանգամյա պոլիԷթիլենային տոպրակների կիրառման գրեթե համատարած արգելքին:

Այս խորագրի վերջին նյութերը