«Մի անգամ ինձ հեռախոս նվիրեցին, բայց 1 ամիս անց ես այն վերադարձրեցի». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ազատ ժամանակ հանգստանալու համար դասական երաժշտություն Է լսում եւ ընթերցում Է: Քահանայապետը համապատասխան հայտարարությունն արել Է Sexta իսպանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քահանայապետից հետաքրքրվել են՝ արդյոք նա լա՞վ Է քնում:
«Մեռածի պես,-անկեղծացել Է նա:-Ժամը 22:00-ին ես անջատում եմ լույսը, իսկ 04:00-ին վեր եմ կենում: Ես քնում եմ վեց ժամ, իսկ հետո օրվա երկրորդ կեսին 30-40 րոպե հետճաշյա քուն ունեմ»:
Ինչպես պատմել Է Ֆրանցիսկոսը, կենսական խնդիրներից «անջատվելու» համար ինքը «դասական երաժշտություն Է լսում» եւ ընթերցում Է: Քահանայապետը նաեւ խոստովանել Է, որ չունի ո՛չ սոցիալական ցանցեր, «ո՛չ շարժական հեռախոս»:
«Մի անգամ ինձ հեռախոս նվիրեցին, բայց մեկ ամիս անց ես այն վերադարձրեցի»,-նշել Է Հռոմի պապը: Մեկնաբանելով սոցցանցերի ազդեցությունը՝ քահանայապետը կարծիք Է հայտնել, որ դրանք «առաջադիմություն են», բայց կարող են դառնալ «օտարացման եւ մեծ քանակությամբ ոչ օբյեկտիվ նորությունների աղբյուր, որոնք շատ մեծ խառնաշփոթություն են ստեղծում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: