Լրահոս

01.04.2019 11:13


Ձեր բեռներն ապահով կհասնեն աշխարհի ցանկացած կետ Միրա Տրանսի հետ

Ձեր բեռներն ապահով կհասնեն աշխարհի ցանկացած կետ Միրա Տրանսի հետ

Բեռնափոխադրման ոլորտում գոյություն ունի բեռի տեսակների դասակարգում: Կան բեռներ, որոնք հնարավոր չէ տեղափոխել օդով, հնարավոր է միայն ցամաքով կամ ծովով: Կան արժեքավոր բեռներ էլ, ինչպիսին ոսկյա զարդերն են, որոնց փոխադրումը բավական թանկ արժե, բայց անհնար չէ: «Միրա Տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերությունն ունի ցանկացած բեռի փոխադրման այլընտրանք: Ընկերությունը բեռնափոխադրման շուկայում գործունեություն է ծավալում 2011 թվականից: Ուղղություններն ու ծառայությունները սկսել են զարգանալ տարեցտարի: Ներկայում փոխադրումներ է իրականացնում թե՛ ցամաքային, թե՛ օդային, թե՛ ծովային ճանապարհով և աշխարհի ցանկացած ուղղությամբ: Անհատ, թե խոշոր ընկերություն «Միրա Տրանս»-ում մշտապես կարող է գտնել անձամբ իր համար հարմար տարբերակ: Չկա բեռի ծավալի, տեսակի կամ ուղղությունների սահմանափակում: Մի քանի կիլոգրամից մինչև հազարավոր տոննաներ. յուրաքանչյուր դեպքի համար ընկերությունը հարմար տարբերակ ու լավագույն լուծումն է առաջակում: Կարևորելով պատվիրատուների հարմարավետությունը՝ «Միրա Տրանս»-ը փոխադրումներ է իրականացնում իր հարակից ծառայություններով՝ մաքսազերծում, փաթեթավորում, պահեստավորում, ապահովագրություն: Անհրաժեշտության դեպքում «Միրա Տրանս»-ը պատրաստ է այս լրացուցիչ ծառայությունները ևս մատուցել՝ ազատելով հաճախորդներին փաստաթղթային ավելորդ քաշքշուկից:

50333840_325437208064982_179698979238313984_n

Տարբեր մակնիշի մեքենաներով հարուստ սեփական ավտոպարկը «Միրա Տրանս»-ի ձեռքբերումներից է: Ավտոպարկի բեռնատարները գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում, ունեն ջերմային պահպանման համակարգ, բեռնելու և դատարկելու համար նախատեսված հարմարավետ բեռնախցիկներ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է հուսալի բեռնափոխադրման համար: Ի դեպ, վերջերս ավտոպարկը համալրվել է ևս 5 նոր մեքենաներով, որոնք զարգացնելու են բեռնափոխադրումները դեպի Եվրոպական ուղղություններով և ոչ միայն: «Միրա Տրանս»-ի ձեքբերումներից մեկն էլ սեփական պահեստներն են՝ կենտրոնացած երկու ուղղությամբ՝ ասիական և եվրոպական: Ընկերությունն ունի պահեստներ Չինաստանի մի քանի քաղաքներում: Իսկ Եվրոպայի ամենամեծ պահեստը կենտրոնացած է Լեհաստանում: Կախված բեռնափոխադրման պայմաններից, ծավալից, ինկոթերմս պայմանագրի պայմաններից, ուղղություններից՝ ընկերությունը որոշում է թե ո՞ր պահեստում է ճիշտ բեռները հավաքել և որտեղի՞ց փոխադրել:

Արդեն 4 տարի է, ինչ «Միրա Տրանս» ընկերությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն լոգիստիկ ասոցիացիայի՝ «WCA world»-ի անդամ: Ընկերության մասնագետների խոսքով՝ «WCA world» ասոցիացիային անդամակցությունը հիանալի հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու աշխարհին, ինչի շնորհիվ ընդլայնվում է գործընկերների շրջանակը: Նրանք Հայաստանը բացահայտում և նոր ուղիներ են բացում հենց «Միրա Տրանս»-ի միջոցով: Բացի այդ «WCA world» ասոցիացիան երաշխավորում և փոխհատուցում է ընկերությունների հետ կնքվող գործարքները, ինչն էլ «Միրա Տրանս»-ին ապահովագրում է ֆինանսական ռիսկերից:

55557339_2278675525530066_1058309353670443008_n

Միջազգային բեռնափոխադրման ոլորտում տարիների քրտնաջան աշխատանքը «Միրա Տրանս»-ի դեպքում տվել է իր ցանկալի արդյունքը: Ի դեպ, ընկերությունում տեղի է ունեցել շատ հաջող ու տպավորիչ ռեբրենդինգ, ինչի շնորհիվ այսուհետ «Միրա Տրանս»-ն էլ ավելի մեծ ճանաչում ձեռք կբերի ոչ միայն անվանումով, այլև գույնով և տարբերանշանով:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը