Ավելի քան 6 մլն մարդ է ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը
Brexit-ի չեղարկման եւ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ին գերազանցել Է 6 մլն հավաքված ստորագրությունների նշագիծը: Այս միջնորդությունը առավել լայն աջակցությունն Է ստացել բոլոր այն հանրագրերից, որոնք երբեւիցե զետեղվել են բրիտանական խորհրդարանի կայքում, եւ բրիտանացի օրենսդիրներն ապրիլի 1-ը կնվիրեն դրա շուրջ բանավեճերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ երկրի կառավարությունն արձագանքել Է այդ հանրագրին` հայտարարելով, որ չի հրաժարվելու Brexit-ից, քանի որ մտադիր Է հարգել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ խորհրդարանի հետ միասին աշխատել այն գործարքի հաստատման համար, որը կապահովի ԵՄ-ից Միացյալ Թագավորության կանոնակարգված դուրս գալը:
YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման՝ հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայում բրիտանացիների 61 տոկոսը ցանկանում Է, որ Միացյալ Թագավորությունը դուրս չգա Եվրամիությունից: Հարցվածների 39 տոկոսը պատրաստ Է պաշտպանել Լոնդոնի եւ Բրյուսելի «ապահարզանն» այն պայմաններով, որոնք ամրագրված են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում, որը հաստատվել Է Եվրամիության կողմից, բայց առայժմ չի ստացել բրիտանական խորհրդարանի հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: