Էրդողանի կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում պարտվել է Անկարայում և Իզմիրում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է կիրակի օրն անցկացվածտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին, սակայն «Արդարություն և զարգացում»-ը պարտություն է կրել առնվազն երկու կարևոր քաղաքներում:
Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի հաշվարկից արդյունքներով՝ իշխող կուսակցությունը ստացել է ձայների մոտ 45 տոկոսը, հաղորդում է պետական TRT հեռուստաընկերությունը:
Գլխավոր ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 30 տոկոսը, սակայն հայտարարել է մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում հաղթանակի մասին։
Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, այդ երկու կուսակցությունները շատ մոտ արդյունքներ են գրանցել:

Աղբյուրը՝ «Ազատություն»