Պերուում առնվազն 20 մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով
Պերուի կենտրոնական մասում առնվազն 20 մարդ Է զոհվել, եւս յոթը՝ տուժել ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել Է El Comercio թերթը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Լիմա կենտրոնական տարածաշրջանի Սան Մարտին դե Պորեսի շրջանում: Կրակը բռնկել Է երկհարկանի ավտոբուսում, որը գտնվում Էր ավտոկայարանում: Բռնկումը տեղի Է ունեցել փոխադրամիջոցի հետնամասում, ահա թե ինչու երկրորդ հարկում գտնվող մարդիկ չեն կարողացել ցած իջնել ու դուրս գալ: Յոթ ուղեւորների հաջողվել Է դուրս պրծնել այրվող ավտոբուսից, նրանց հասցրել են մերձակա հաիվանդանոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: