Լրահոս

01.04.2019 10:05


Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 31-ին՝ ժամը 21:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ս.Օ.-ի (ծնված 1969 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը