Լրահոս

01.04.2019 09:38


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սարավանի և Ստեփանավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը