Լրահոս

01.04.2019 10:55


Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը (տեսանյութ, լրացված)

Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը (տեսանյութ, լրացված)

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ Կոնստանտին Օրբելյանին իր պաշտոնում վերականգնելու պահանջով։ Հավաքի կազմակերպիչների հայտարարությունում ասվում է․

«2019 թվականի մարտի 30-ին, ժամը 16:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատես, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին՝ խնդրանքով.

1. Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը,

2. Աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:

Հավաքի մասնակիցները որոշեցին նաև սույն պահանջը վարչապետին ներկայացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 1-ին առավոտյան, ժամը 10-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ»:

***

Oպերայի թատրոնի աշխատակիցները հանդիպել են վարչապետի հետ։ Դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ նշել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ նոր տնօրեն դեռ չի նշանակվելու։

«Որոշում կայացվեց, որ այսօր ներկայացվեն մշակույթի նախարարության փաստարկները, որի հիման վրա Օրբելյանն ազատվել է երեք պաշտոններից մեկից։ Մենք էլ կներկայացնենք հակափաստարկները, կքննարկենք այդ ամենը»,-ասել է Հ.Արզումանյանը։

Վարչապետը նշել է, որ մինչև այդ նոր տնօրենի պարտականությունները կկատարի թատրոնի երկու փոխտնօրեններից մեկը՝ հավանաբար Կիրակոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը