Հրապարակվել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների էքզիթ փոլի առաջին արդյունքները
Ուկրաինական Страна կայքի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հրապարակել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքում անցկացված հարցումների առաջին տվյալները:
Ինչպես փոխանցում է Украина.ру կայքը, նշվում է, լրագրողը էքզիթ փոլի տվյալները հրապարակել է սոցցանցում:
Այդ տվյալների համաձայն՝ առաջին տեղում դեռևս շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին արդեն քվեարկել է ուկարինացիների 27-29 տոկոսը: Երկրորդ տեղում է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին քվեարկել է 16-17 տոկոսը: Բացի այդ, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության թեկնածու Յուրի Բոյկոն ստացել է ընտրողների ձայների 14-15.5 տոկոսը, «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն նույնպես ստացել է 14-15.5 տոկոս ձայն: Առաջատարների հնգյակը եզրափակում է Անատոլի Գրիցենկոն՝ 6-6.5 տոկոս ձայնով:
Գուժվան նշել է, որ միաժամանակ մի քանի առանձին հարցումներ են անցկացվել, որոնց արդյունքները հիմնականում համընկնում են:
Նշենք, որ այս ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուների ցանկն ամենամեծն է պատմության մեջ՝ 39 մարդ:
Ինչպես հաղորդվում է, Դոնբասի և Ռուսաստանի բնակիչները չեն կարող քվեարկել, նրանց թիվը կազմում է 7-10 մլն մարդ:

Աղբյուրը՝ Tert.am