Լրահոս

31.03.2019 19:18


Վիճաբանություն և ծեծկռտուք Ճամբարակում. ոստիկանություն հրավիրվածներից մեկը Ճամբարակ համայնքի ղեկավարն է

Վիճաբանություն և ծեծկռտուք Ճամբարակում. ոստիկանություն հրավիրվածներից մեկը Ճամբարակ համայնքի ղեկավարն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ինչը պարզվել է օպերատրիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է:

Այս խորագրի վերջին նյութերը