Աշխարհ

31.03.2019 08:42


«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը (ֆոտոշարք)

«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը  (ֆոտոշարք)

Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է Rusarminfo-ն՝ նշելով, որ մրցույթն անցկացվում է 1996 թվականից ի վեր:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ:

«Հայաստանն ինձ համար միշտ անուրջների վայր է եղել: Երբ ես երեխա էի, ես Հայաստան մեկնում էի ամեն ամառ: Այն ինձ համար եղել է անհոգ և երջանիկ վայր: Ես սիրում եմ ճամփորդել և շատ սիրելի քաղաքներ ունեմ, սակայն ոչինչ չի համեմատվի այն զգացումի հետ, որն ապրում եմ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Զվարթնոց օդանավակայանում»,-Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է Զառան:

Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտության զարգացմամբ Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում:

51372184_1078488692334616_1201558339542506173_n 50807070_495956087477657_4895046388013095542_n 49368605_1030135667188891_553434533857779378_n 53512215_638508969931999_8217700028704155984_n

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը