Լրահոս

31.03.2019 09:38


ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ

Մարտի 30-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու սկզբնամասում բախվել են «Toyota Corօlla» (վարորդ՝ Մ.Ղ, ծնված 1992 թ․) և «Volkswagen Golf 4» մակնիշների (վարորդ՝ Դ.Ս., ծնված 1994 թ․) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ․Ղ.-ն և Դ․Ս.-ն հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար ծանր և միջին ծանրության։

«Volkswagen Golf 4» ավտոմեքենայի ուղևոր Ռ.Ա.-ն (ծնված 1997 թ․) տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ «Toyota Corօlla» մակնիշի ավոտոմեքենայի ուղևոր Ա.Պ.-ն (ծնված 1993 թ.)՝ Արմենիա ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը