Թբիլիսիի կենտրոնական փողոցներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանը բեռնաթափում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Նրա պարզաբանմամբ՝ «Թբիլիսիի միկրոավտոբուս»ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի, միկրոավտոբուսները կդառնան հիմնական տրանսպորտային միջոցների՝ մետրոյի և ավտոբուսների հետ կապող միջոց: Հետևաբար դրանք կենտրոնական փողոցներից և պողոտաներից կտեղափոխվեն քաղաքի շրջանային հատվածներ ու երկրորդական փողոցներ:
«Կենտրոնական փողոցներ ուղևորահոսքը ամբողջությամբ կապահովեն մետրոն և մունիցիպալ տրանսպորտը, որը Թբիլիսիի քաղաքապետարանը թարմացնում է: Փորձում ենք դա իրականացնել առավելագույնս սեղմ ժամկետներում»- հայտարարել է Խմալաձեն:
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանը բեռնաթափում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Նրա պարզաբանմամբ՝ «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի, միկրոավտոբուսները կդառնան հիմնական տրանսպորտային միջոցների՝ մետրոյի և ավտոբուսների հետ կապող միջոց: Հետևաբար դրանք կենտրոնական փողոցներից և պողոտաներից կտեղափոխվեն քաղաքի շրջանային հատվածներ ու երկրորդական փողոցներ:
«Կենտրոնական փողոցներ ուղևորահոսքը ամբողջությամբ կապահովեն մետրոն և մունիցիպալ տրանսպորտը, որը Թբիլիսիի քաղաքապետարանը թարմացնում է: Փորձում ենք դա իրականացնել առավելագույնս սեղմ ժամկետներում»- հայտարարել է Խմալաձեն:
Աղբյուրը՝ aliq.ge