Լրահոս

11.03.2011 10:33


Հերթը հասավ շինարարական կազմակերպություններին

Հերթը հասավ շինարարական կազմակերպություններին

ՀՀ կառավարության հերթական որշումն այս անգամ դժգոհությունների առիթ է տվել շինարարական կազմակերպությունների շրջանում: Կատարված փոփոխությունների համաձայն` այժմ իրենց գործունեության համար համապատասխան լիցենզիայի դիմաց 100 հազ. դրամի փոխարեն վճարելու են տարեկան 400 հազ. դրամ, բացի այդ` լիցենզիա ստանալու համար ներկայացնելու են նաև իրենց աշխատակիցների ամբողջ կազմը: Շինարարների կարծիքով՝ որոշման բացասական կողմն այն է, որ շինկազմակերպությունները աստիպված են լինելու պահել աշխատողներ, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են անհրաժեշտ չլինել, բացի այդ՝ նույնիսկ այդ աշխատողները պետք է լիցենզավորված լինեն: Բացասական մյուս կողմն այն է, որ բոլոր շինարարական կազմակերպությունները սահմանված 400 հազ.–ը վճարելու են, անկախ նրանից՝ մրցույթում շահե՞լ են, թե՞ ոչ: Միաժամանակ նշվում է, թե սրանով փորձ է արվում այս դաշտը ևս մենաշնորհել և շինաշխատանքները բաշխել մեծ կազմակերպությունների միջև:

Շիրակի շինարարների միություն ՀԿ–ի ղեկավար Արտաշես Սարգսյանի կարծիքով՝ կառավարական նոր որոշմումը կարող է դրական դերակատարություն ունենալ, եթե չխեղաթյուրվի.

–Դրական խստացում է, եթե չխեղաթյուրվի, բայց կարծում եմ, որ կխեղաթյուրվի: Կողքից կսկսեն կեղծարարություններ անել, ինչպես այսօր շատ շինարարներ աշխատում են, բայց շինարարներ չեն: Գյումրիում շատ տեղերում շինրարություն են անում, բայց հետները զրուցում ես, ամոթ է, շինարարությունից չեն հասկանում,-ասել է Արտաշես Սարգսյանը:

Բացի այս, Արտաշես Սրգսյանը նշել է, թե միտում է նկատվում՝ մանր ու միջին շինարարական կազմակերպություններն աստիճանաբար վերանում են, դաշտը մնում է խոշոր կազմակերպություններին. «Մեր մարզում 22 շինարարական կազմակերպություն կա գրանցված, որոնցից 8-ը խոշոր ու հզոր ընկերություններ են, նրանց միայն 3%–ն է այժմ զբաղված, մնացածը անգործ են,-ասել է Արտաշես Սարգսյանը:

Ա. Սարգսյանի կարծիքով՝ ոչ այն պատճառով, որ չունեն համապատասխան աշխատուժ և տեխնիկա ու սարքավորումներ, այլ նրա համար, որ աշխատանք չկա, տեղում շինարարություն իրականացնում են երևանյան կազմակերպությունները:

–Հիմա տեղի կազմակերպությունները կամաց-կամաց զինաթափվում են, մի մասն անգործության պատճառով վաճառել է իր տեխնիկան, մյուսները վարձով են տվել «Գլենդել Հիլզին», բայց տեղի շինարարական կազմակերպությունները Մուշի բնակարանաշինության մեջ ընդգրկված չեն: Համեմատության համար ասեմ, որ Լինսի հիմնադրամի ժամանակ շինաշխատանքներն ամբողջությամբ բաշխվեցին մարզի շինկազմակերպություններին,-նշել է Արտաշես Սարգսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը