Աշխարհ

30.03.2019 12:16


Թրամփը խնդրել է Հյուսիսային Կորեային ԱՄՆ ուղարկել իր միջուկային զենքը

Թրամփը խնդրել է Հյուսիսային Կորեային ԱՄՆ ուղարկել իր միջուկային զենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին Ամերիկա ուղարկել իր ողջ միջուկային զենքը, տեղեկացնում է Լենտա. Ռու-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Գործակալությունը ճշգրտել է, որ այդ առաջարկությունը Վաշինգտոնը ձեւակերպել է Վիետնամի գագաթաժողովում փետրվաի 27-28-ին։ Դա Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծման ծրագրի կետերից մեկն էր։

Բացի մարտագլխիկների հանձնումից՝ Փհենյանը պետք է լրիվ ապամոնտաժեր երկրի միջուկային ենթակառուցվածքը, վերացներ քիմիական ու կենսաբանական զենքի ծրագրերը, ոչնչացներ բալիստիկ հրթիռներն ու համազարկային սարքերը, ինչպես նաեւ փակեր վերը նշված կետերի հետ կապված երկակի նշանակության արտադրությունը։ Առաջարկվում էր նաեւ միջուկային ծրագրերի ոլորտում աշխատող բոլոր գիտնականներին եւ տեխնիկական աշխատողներին տեղափոխել առեւտրային ոլորտ եւ ամերիկյան ու միջազգային տեսուչներին տալ իրենց հետաքրքրող բոլոր օբյեկտների լրիվ հասանելիություն։

Կիմ Չեն Ընը առաջարկությանը պատասխանել է մերժումով։ Նույն օրը գագաթաժողովը ժամանակից շուտ ընդհատվել է, կողմերը չեն եկել կոնկրետ պայմանավորվածությունների եւ չեն ստորագրել համատեղ հայտարարություն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը