Լրահոս

09.12.2010 16:02


Ռիչարդ Ուեյց. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը փակուղում է»

Վաշինգտոնի Հադսոնի համալսարանի քաղաքական և ռազմական վերլուծության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Ուեյցը համոզված է, որ Մինսկի խմբի շրջանակներում տարվող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման  բանակցությունները մնում են փակուղում։

Ռ. Ուեյցը «АПА»-ին հաղորդել է, թե չնայած կողմերը խնդիրը Հելսինկյան սկզբունքնրի հիման վրա կարգավորելու վերաբերյալ համաձայնության են եկել, սակայն չեն կարողանում լուծել հակասությունները տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև։

Վերլուծաբանը կարծում է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կազմում գտնվող միջազգային միջնորդներին ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս շատ հեռու է կարգավորումից։

Այս խորագրի վերջին նյութերը