Աշխարհ

29.03.2019 21:45


Կենտուկիում պաշտոնապես արգելել են կենդանիների և մարդկանց միջև սեքսը

Կենտուկիում պաշտոնապես արգելել են կենդանիների և մարդկանց միջև սեքսը

Կենտուկիի նահանգապետ Մեթ Բեւինը օրենք է ստորագրել, որը նահանգում արգելում է մարդկանց եւ կենդանիների միջեւ սեքսը:

USA.one-ը հայտնում է, որ օրինագծով արգելվում են մարդու եւ կենդանու միջեւ սեքսուալ շփումները՝ սեքսուալ շփում համարելով «սեռական գրգռման, սեռական բավարարման, անարգանքի կամ ֆինանսական շահույթ ստանալու նպատակով մարդու եւ կենդանու միջեւ իրականացվող ցանկացած գործողություն»: Անցյալ տարիներին Կենտուկիում նախորդ մի քանի նման փորձերն անհաջողության էին մատնվել:

Կենդանիների անարգումը համարվում է «D» կարգի հանցագործություն, որի համար նախատեսվում է 1-ից մինչեւ 5 տարվա բանտարկություն: Հանցագործություն կատարած անձանց բանտարկությունից հետո 5 տարի կարգելվի կենդանիներ պահել, ինչպես նաեւ աշխատել կամ կամավորությամբ զբաղվել այնտեղ, որտեղ կենդանիներին անվերահսկելի հասանելիություն է առկա: Օրենքը նաեւ կենդանիներին անարգողներին պարտավորեցնում է բուժում կամ հոգեբույժի խորհրդատվություն ստանալ:

AmericanHumane.org-ի տվյալներով՝ կենդանիները դաժան վերաբերմունքի են ենթարկվում ընտանիքների 88 տոկոսում, որտեղ տեղի է ունեցել երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնություն:

Օրենքն ուժի մեջ կմտնի 90 օր հետո:

Կենտուկին վերջին նահանգներից մեկն էր, որտեղ զոոֆիլիան արգելող օրենք չկար: Այն մինչեւ հիմա օրենսդրորեն թույլատրելի է Վայոմինգում, Նյու Մեքսիկոյում, Արեւմտյան Վիրջինիայում, Վաշինգտոնում (D.C.) եւ Հավայներում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը