Աշխարհ

29.03.2019 20:36


ԱՄՆ-ում սենատորները օրինագիծ են պատրաստել, որով առաջարկվում է Թուրքիային չմատակարարել F-35 կործանիչներ

ԱՄՆ-ում սենատորները օրինագիծ են պատրաստել, որով առաջարկվում է Թուրքիային չմատակարարել F-35 կործանիչներ

Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։

Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ» անվանումը։ Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր, հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ Ջին Շահինը, Թոմ Թիլլիսը և Քրիս Վան Հոլլենը։

Օրինագծով նախատեսվում է Թուրքիային չմատակարարել F-35-ները, մինչև ԱՄՆ-ի նախագահը սենատին չվստահեցի, որ Թուրքիան չի գնելու S-400-ները Ռուսաստանից։

Սենատոր Ջին Շահինը, ով օրինագծի համահեղինակներից է, նկատել է, որ կա հավանականություն, որ եթե S-400-ները մատակարարվեն, ապա Ռուսաստանը Թուրքիայում կարող է ծանոթանալ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեխնոլոգիաների հետ, իսկ դա ըստ նրա՝ մեծ և գլոբալ սպառնալիք է ստեղծում։

Աղբյուրը` Ermeni haber

Այս խորագրի վերջին նյութերը