2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ:
Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը:
Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն հայ ընտանիքներից մեկն է, որ ստիպված էր արտագաղթել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով:
Նշվում է, որ Գևորգը մանկուց ապրել է Աֆրինում և գոյությունը պահպանել է մետաղագործական իրերի խանութ աշխատեցնելով: Սակայն թուրքական ԶՈւ-ի ու արաբական «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ավազակաբարո գործողությունների արդյունքում ողջ ունեցվածքը կորցնելուց հետո ստիպված տեղափոխվել է Հալեպ:
Ըստ աղբյուրի` Գևորգի՝ Ջինդիրեսի ճանապարհին գտնվող տունը այժմ մզկիթի են վերածել և տվել Ալ- Ֆարուք անվանումը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:
Աֆրինի վերջին հայը բռնագաղթվել է Հալեպ

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»