Աշխարհ

29.03.2019 20:47


Ֆրանսիայի ափերին դելֆինների ռեկորդային անկում Է գրանցվել

Ֆրանսիայի ափերին դելֆինների ռեկորդային անկում Է գրանցվել

2019 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից Ֆրանսիայի ափեր են նետվել ռեկորդային թվով՝ 1100 սատկած դելֆիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է France 24 հեռուստաալիքը:

«Երբեք թիվն այսքան մեծ չի եղել: Միայն վերջին երեք ամսվա ընթացքում գերազանցվել Է անցյալ տարվա ռեկորդը, երբ սատկած առանձնյակների թիվն ամենաբարձրն Էր 40 տարվա ընթացքում»,-հայտնել են La Rochelle գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում:

Ծովային կաթնասունների զանգվածային անկումը կապում են արդյունաբերական ձկնորսության հետ այն դեպքում, երբ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստները Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունից պահանջում են գործարկել դելֆիններին փրկելու ազգային նախաձեռնությունը:

Մասնագետները նշում են, որ հայտնաբերված դելֆինների 90 տոկոսը սատկել Է այն վերքերի պատճառով, որոնք ստացվել են արդյունաբերական ձկնորսների ցանցերն ընկնելիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը