Աշխարհ

29.03.2019 19:44


Փարիզի աճուրդում մոտ 300 հազար եվրոյով վաճառվել է Պիկասսոյի գծանկարը

Փարիզի աճուրդում մոտ 300 հազար եվրոյով վաճառվել է Պիկասսոյի գծանկարը

Պաբլո Պիկասսոյի (1881 – 1973) «Ֆլեյտահարուհին եւ մերկ մարմին» հազվագյուտ գծանկարը Փարիզի Christie՚s աճուրդում վաճառվել Է գրեթե 300 հազար եվրոյով: Մարտի 28-ի երեկոյան այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուշով նկարված Էսքիզը ձեռք Է բերել Փարիզի Արդի արվեստի թանգարանի ֆոնդը: Գծանկարը թվագրված Է 1932 թվականով եւ վերաբերում Է Պիկասսոյի ստեղծագործության սյուրռեալիստական շրջանին: Նկարի առաջին տերը եղել Է նկարչի ընկեր եւ նրա գործակալ Դանիել Անրի Կանվեյլերը, ում Պիկասսոն նվիրել Է այդ Էսքիզը: Մինչեւ աճուրդը գործը պատկանում Էր Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանին:

Գծանկարն ստեղծվել Է այն շրջանում, երբ Պիկասսոն սիրահարված Էր Մարիա Թերեզա Վալտերին, որը նրան պարգեւեց Մայա դստերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը