Լրահոս

28.03.2019 19:44


«Մարտի 1»-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը Լոռիում փորձել է ինքնահրկիզվել

«Մարտի 1»-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը Լոռիում փորձել է ինքնահրկիզվել

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտենալով կնոջը՝ ոստիկանության ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին: Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:

Այս խորագրի վերջին նյութերը