Լրահոս

09.12.2010 15:58


ԲՀԿ-ական պատգամավորը մեկնաբանել է պաշտոնանկությունները

ԲՀԿ-ական պատգամավորը մեկնաբանել է պաշտոնանկությունները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականները ՀՀԿ-ում առկա ներքին խմորումների հետևանքն են: Այս մասին նա ասել է «7օր»-ի հետ զրույցում' նշելով.

-Ես գիտեմ, որ հանրապետության նախագահը իր բոլոր բարձր պաշտոնների ժամանակ միշտ հարգել է կարգապահությունը, և ընդհանրապես պատշաճությունը' հատկապես պաշտոնակիրների կտրվածքով: Եվ շատ տրամաբանական է, որ նման երևույթի վերաբերյալ ինքը չի կարող հանդուրժողական մոտեցում հանդես բերել:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելել է նաև, որ գործադիր իշխանության ղեկավարումը հանրապետության նախագահի լիազորությունն է, հետևաբար և նրա համար ավելի տեսանելի է, թե որտեղ ինչ աստիճանի պատշաճություն կա:

-Սա կարող է նշան լինել նաև այն բանի, որ ցանկացած պաշտոնակիր պետք է հասկանա, որ սա պետություն է, որ սա հասարակություն է, բնակչություն է, ուրեմն բոլորս օրենքի առաջ հավասար ենք ու որևէ մեկին չի թույլատրվում այդ շրջանակներից դուրս գործել,-նշել է Վ. Բոստանջյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը