Քրդերն ակնկալում են, որ Ասադն իրենց ինքնավարություն կշնորհի
Եթե Սիրիայի կառավարական ռեժիմը քրդերին տա ինքնավարության կարգավիճակ, ապա դրա դիմաց «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDG) հնարավոր է՝ համաձայնվեն մտնել կառավարական բանակ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի քրդական ղեկավարության ներկայացուցիչ Ռեշադ Բենավը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SDG–ն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ էր արել ճանաչել Սիրիայում քրդերի ինքնավարությունը։
Այդ հայտարարությունում, մասնավորապես, ասվել էր.
«Դամասկոսը պետք է համաձայնվի երկխոսության գնալ, ինչպես նաև ձեռնարկի քայլեր սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար` ճանաչելով Սիրիայի հյուսիսարևելքում դեոմկրտական ճանապարհով ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններին»։