Ռուսերենը Թուրքիայում ամենից շատ տարածված երրորդ լեզուն է՝ թուրքերենից և անգլերենից հետո
Թուրքիայում առնվազն 100․000 ռուս է բնակվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գլխավոր քարտուղար և մշակույթի հարցերով կցորդ Ալեքսանդր Սոտնիչենկոն։
Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին նվիրված կոնֆերանսում ելույթի ժամանակ Սոտնիչենկոն նշել է, որ երկու երկրների միջև առևտրային կապերից առավել իր կարծիքով կարևոր են երկկողմ քաղաքական և մշակութային կապերը։
Նա նաև կարևորել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու» ատոմակայանի կառուցման, ինչպես նաև «S-400» ՀՕՊ համակարգերի վաճառքի նախագծերը։
Սոտնիչենկոն ընդգծել է, որ ի հեճուկս արտաքին ճնշումների Թուրքիայի կողմից «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը չափազանց կարևոր է, քանի որ դա Թուրքիայի անկախության վկայությունը կարող է լինել։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև նախկինում ծագած տարաձայնությունները արդեն հաղթահարվել են և կողմերի միջև ակտիվ համագործակցություն է հաստատվել, քանի որ և Ռուսաստանը, և Թուրքիան ձգտում են խաղաղություն ապահովել տարածաշրջանում։
Սոտնիչենկոն հիշեցրել է նաև, որ 2019թ․ հայտարարված է ռուս-թուրքական մշակութային կապերի տարի և առաջիկայում այդ առնչությամբ մի շարք երկկողմ մշակութային միջոցառումներ են նախատեսված։ Ըստ նրա՝ 2018թ․ Թուրքիա է այցելել 5 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, այս տարի ակնկալվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլինի։ Ռուսաստանի ներկայացուցչի պնդմամբ՝ ռուսերենը Թուրքիայում ամենից շատ տարածված երրորդ լեզուն է՝ թուրքերենից և անգլերենից հետո։