Սինգապուրի օդանավակայանը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույնն աշխարհում
Սինգապուրի Չանգի օդանավակայանը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույնն աշխարհում: Այս մասին ասվում է հինգշաբթի «Չանգի գրուպ» օպերատոր ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ ըստ հեղինակավոր Skytrax ընկերության անցկացրած միջազգային հետազոտության, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Skytrax-ի ղեկավար Էդվարդ Փլեյսթիդիդը նշել է «անհավանական նվաճումը` յոթ տարի անընդմեջ զբաղեցնել առաջին տեղը, որը շեշտում է Չանգիի ժողովրդականությունը միջազգային զբոսաշրջիկների շրջանում»:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Տոկիոյի Խանդեան, երրորդը՝ Սեուլի Ինչխոնը, նրան հետեւում է Դոհան: Եվրոպականների շրջանում ամենաբարձր տեղը զբաղեցրել է Մյունխենի օդանավակայանը, որը հայտնվել է 7-րդ տեղում:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանը զբաղեցնում է 63-րդ տեղը, Դոմոդեդովոն` 80-րդ:
Ուսումնասիրությունն անցկացվել է 105 երկրների եւ տարածքների ավելի քան 13 միլիոն զբոսաշրջիկների շրջանում կատարված հարցման հիման վրա: Հարցվողները աշխարհի 550 օդանավակայանները գնահատել են են տարբեր չափանիշներով՝ այդ թվում գրանցման ընթացքի, ժամանման, տարանցիկ չվերթների, անվտանգության համակարգի, խանութների առկայության եւ տեսականու տեսանկյունից եւ այլն:

Աղբյուրը՝ news.am